2012թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ձևավորվել է Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը:
Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի գործառույթներն են.
- գնումների պլանավորումը և նախապատրաստումը,
- մրցույթների կազմակերպումը, արձանագրությունների կազմումը,
- պայմանագրերի կնքումը և իրականացումը,
- մատակարարների հետ կնքված պայմանագրերի պայմանների և ժամկետների համաձայնեցումը,
- ըստ պայմանագրային ժամկետների՝ ապրանքների տեղափոխման և պահեստավորման ապահովումը,
- պահեստավորված ապրանքների պահպանման, դրանց օպերատիվ բացթողման և օգտագործման վերջնասահմանի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
- մասնաճյուղի պահանջներից ելնելով՝ պլանավորված, չպլանավորված և չնախատեսված ապրանքների, նյութերի և սարքավորումների ձեռքբերումը,
- Մասնաճյուղի համար առանձին ծառայությունների մատուցման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ բանակցությունների վարումը և համապատասխան պայմանագրերի կնքումը:
Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի վարիչն է Ստանիսլավի Մաստերի Սարգսյանը:
Ծննդյան թիվը
25.04.1955թ.
Կրթությունը
1973-1978 թթ. Բարձրագույն
1962-1972 թթ. Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոց
Աշխատանքային գործունեությունը ԵՊՀ ԻՄ-ում
2002 թվականից տնտեսական մասի պահեստապետ
2008 թվականից պահեստապետ և գործակալ
2008-2012 թթ. ինժեներ և գործակալ
2013 թվականից Գնումների մատակարարման և պահեստավորման բաժնի
վարիչ
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Բաժնի կազմը.
Սարգսյան Ստանիսլավ | բաժնի վարիչ |
Մելիքսեթյան Մխիթար | մասնագետ |
Պողոսյան Արփինե | մասնագետ |
Մելիքսեթյան Գարիկ | մատակարար |
Ղազարյան Ռոմեո | պահեստապետ |
Հակոբյան Անահիտ | քարտուղար |
Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Գնումների,մատակարարման և պահեստավորման բաժին
Հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-10)
Էլ. փոստ՝ gnumner.ephim@yandex.com