Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Իրավախորհրդատու

Իրավախորհրդատուի հիմնական խնդիրներն են.

1.   մշակել մասնաճյուղի ուսումնական և կառավարման գործընթացները կանոնակարգող փաստաթղթերի մշակումն ու հաստատումը,

2.   իրավաբանական օգնություն տրամադրել կառուցվածքային ստորաբաժանումներին տարատեսակ իրավական փաստաթղթերի պատրաստման և ձևավորման հարցերում,

3. մասնակցել պայմանագրային, ֆինանսական և աշխատանքային կարգապահական, հաստատության գույքի պահպանմանն ուղղված գործողությունների մշակման և իրականացման գործընթացներին,

4. ձևակերպել աշխատակիցների կարգապահական և նյութական խրախուսման և պատասխանատվության նյութերը,

5. մասնակցել տնտեսական պայմանագրերի կազմմանը և իրականացնել դրանց իրավական փորձաքննությանը,

6. հետևել ստորաբաժանումների կողմից տարատեսակ հաշվետվությունների, տեղեկանքների, բացատրությունների և այլ նյութերի ներկայացմանը, որոնք անհրաժեշտ են նամակների, դիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի պատասխանների պատրաստման համար,

7. պատրաստել եզրակացություններ հաստատության գործունեության ընթացքում առաջացած իրավական հարցերի վերաբերյալ,

8. ծանոթացնել աշխատակիցներին գործող օրենքներին, իրավական ակտերին  և նրանցում կատարվող փոփոխություններին, ինչպես նաև պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնի հրահանգին,

9. աշխատակիցներին տրամադրել խորհրդատվություն կազմակերպա-իրավական և այլ իրավաբանական հարցերի շուրջ:

ԵՊՀ ԻՄ-ի իրավախորհդատուն Ալբերտ Սարգսի Հովհաննիսյանն է:

ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան

ՈՒսանողական փող. 3

Հեռ.` (0263) 4-04-50(*1-08)

Էլ. հասցեն` ysu_ib@ysu.am