Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ

Գիտական խորհուրդը ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

 Գիտական խորհուրդը՝

1) հաստատում է իր կանոնակարգը,

2) տնօրենի ներկայացմամբ՝ ԵՊՀ ռեկտրին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ,

3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ԵՊՀ ԻՄ-ի՝ ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ,

4) հաստատում է ԵՊՀ ԻՄ-ի ներքին իրավական ակտերը,

5) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը,

6) քննարկում է հետազոտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում հաղորդումներ ԵՊՀ ԻՄ-ում կատարվող կարևորագույն հետազոտական և մեթոդական աշխատանքների արդյունքների մասին,

7) ընդունում է անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ԵՊՀ մեդալով պարգևատրելու համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ,

8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը,

9) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները,

10) ԵՊՀ ԻՄ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ ԵՊՀ ԻՄ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ,

11) տնօրենին ներկայացնում է առաջարկություններ ԵՊՀ ԻՄ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ,

12) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ,

13) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր,

14) ըստ անհրաժեշտության ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը,

15) լսում է տնօրենի ամենամյա հաշվետվությունը,

16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և իր կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի քարտուղարն է ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու Մհեր Աթոյանը:

ԵՊՀ ԻՄ Գիտական խորհրդի արձանագրություններ

ԵՊՀ ԻՄ Գիտական խորհրդի որոշումները

ԵՊՀ ԻՄ Գիտական խորհրդի կազմը 

ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի  նիստերի ժամանակացույցեր

 

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ ք. Իջևան, Ուսանողական փող. 3

Հեռ.` +374 93317847

Էլ. հասցե` matoyan@ysu.am