2020թ. հունվարին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի բազայի հիման վրա ձևավորվել է Տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման (ՏԳԿՍ) բաժինը:
ՏԳԿՍ բաժնի բազմաբնույթ գործունեությունն ապահովում է կրթօջախի նորմալ աշխատանքը:
Բաժնի հիմնական գործառույթներն են.
• ապահովել ԵՊՀ ԻՄ-ի գույքի պահպանությունը, դրա վերականգնումը և համալրումը, ինչպես նաև մասնաշենքերի (շինությունների) և դրանց հարող 2 տարածքների մաքրությունը,
• հետևել ԵՊՀ ԻՄ-ի մասնաշենքերի տեխնիկական և սանիտարահիգիենիկ վիճակին և ժամանակին միջոցներ ձեռնարկել դրանց մաքրության և վերանորոգման համար,
• համաձայն ներկայացվող պահանջի՝ ԵՊՀ ԻՄ-ի վարչական և ուսումնական ստորաբաժանումներին ապահովել գրասենյակային և այլ պարագաներով ու գույքով, ինչպես նաև առօրյա տնտեսական ապրանքներով,
• մասնաշենքերի ջեռուցման ժամանակաշրջանում ամենօրյա ուշադրության և հսկողության տակ պահել ջեռուցման կաթսայատների և ջեռուցման կենտրոնական կաթսաների աշխատանքը և հսկել անվտանգության կանոնների պահպանության գործընթացը,
• ԵՊՀ ԻՄ-ում ներդնել անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցներ և ստեղծել աշխատանքի անհրաժեշտ սանիտարահիգենիկ պայմաններ,
• իրականացնել տպագրական (պատճենահանման) աշխատանքներ,
• համաձայն ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի հրամանի՝ կազմակերպել նյութական արժեքների գույքագրում, իսկ առանձին դեպքերում տնօրենին ներկայացել առաջարկություն բարոյապես և տեխնիկապես մաշված գույքի դուրսգրման համար,
• աշխատանքային կապ պահպանել տարածքի ջրամատակարարման, կոյուղու, կոմունալ, էլեկտրասպասարկման, գազի սպասարկման և մյուս շահագրգիռ ծառայությունների հետ և ձեռնարկել միջոցառումներ նշված ծառայությունների վթարային դեպքերը շտկելու ուղղությամբ,
• հայտնաբերել և ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությանը ներկայացնել մասնաշենքերի տեխնիկական և ընդհանուր վիճակներում տեղ գտած թերությունները և միաժամանակ ներկայացնել նախահաշիվներ դրանց ընթացիկ վերանորոգման համար:
• տնտեսական մասի գործունեությունը կազմակերպելու նպատակով իրականացնել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և նրա առանձին ստորաբաժանումների տնտեսական 3 սպասարկման աշխատանքների պլանավարումը և կազմակերպումը:
Տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժնի վարիչն է Վարդան Ստանիսլավի Սարգսյանը:
Ծննդյան թիվը
25.06.1986թ.
Կրթությունը
2003-2008 թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, «Կիրառական զարդարվեստ և
ժողովրդական արհեստներ» մասնագիտություն
1993-2003 թթ. Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոց
Աշխատանքային գործունեությունը
2018թ. ապրիլի 26-ից հունիսի 16-ը ԵՊՀ ԻՄ-ում ավտովարորդ
2018թ. սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 20-ը ԵՊՀ ԻՄ-ում ավտովարորդ և
գնումների մատակարար
2018թ. նոյեմբերի 21-ից առ այսօր ԵՊՀ ԻՄ-ի ՏԳԿՍ բաժնի վարիչ
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Բաժնի կազմը.
Սարգսյան Վարդան Ստանիսլավի |
Բաժնի վարիչ |
Աղասարյան Դավիթ Սիրասի |
ինժեներ |
Գուլակյան Գեղամ Վոլոդյայի |
անվտանգության ինժեներ |
Գյոզալյան Արման Սպարտակի |
պահպ․ ծառ․ղեկավար |
Սարգսյան Վահե Ստանիսլավի |
տպ․ պատասխանատու |
Անտոնյան Արծրունի Սերյանի |
պարետ |
Օհանյան Դավիթ Հակոբի |
պարետ |
Փաշայան Արտակ Հակոբի |
պարետ |
Սարդարյան Սմբատ Շավարշի |
վարորդ |
Քոչարյան Ռադիկ Էդուարդի |
վարորդ |
Ստեփանյան Գրիգոր Արագածի |
պարետ ադմինիստրատոր |
Բեկնազարյան Անդրանիկ Արամայիսի |
էլեկտրիկ |
Դավթյան Արմեն Ալբերտի |
պահակ |
Սարգսյան Մհեր Սերյոժայի |
պահակ |
Աղինյան Գառնիկ Իվանի |
պահակ |
Բադալյան Նելլի Բորիսի |
պահակ |
Օթարյան Սեդրակ Աղաբեկի |
բարձր որակավորման բանվոր |
Ղազարյան Վիտալի Վասիլի |
բազմապրոֆիլ վարպետ |
Ասատրյան Զինա Արմենի |
հավաքարար |
Բալինյան Բելլա Ֆրունզեի |
հավաքարար |
Սարգսյան Մելանյան Վլադիմիրի |
հավաքարար |
Հովակիմյան Գրետա Իմբերթի |
հավաքարար |
Առաքելյան Հերմինե Սերյոժայի |
հավաքարար |
Ալոյան Զվարդ Դրոյի |
հավաքարար |
Աղասարյան Խանում Արշակի |
հավաքարար |
Իսահակյան Արշալույս Թափտղի |
հավաքարար |
Մադաթյան Անահիտ Վարդգեսի |
հավաքարար |
Օհանյան Մարո Սուրենի |
հավաքարար |
Գևորգյան Սուզաննա Արամի |
բուժքույր |
Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական փող. 3
Հեռ.` (0263) 4-04-50 (*1-10)
Էլ. փոստ՝ TGKSIB@ysu.am