«Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց

1. գլխավոր 2022թ. հոկտեմբերի 20-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպել էր «Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով՝ 4 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթաց: Այն վարում էր Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Լևոն Ստյոպայի Սահակյանը:

Վերապատրաստմանը, որը նախատեսված էր ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի, հաշվապահության աշխատակիցների և ֆակուլտետների դեկանների համար, ներկա էր նաև մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը:

Դասընթացի ժամանակ ներկայացվեցին գործատուի ներքին իրավական ակտերը, աշխատանքային պայմանագրի բովանդակությունը, աշխատանքային պայմանագրերի տեսակները, պայմանագրերի լուծման կարգերը, արձակման նպաստը, աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը և այլ հարցեր:

Դիտարկվեցին աշխատողի անձնական տվյալների հասկացությանը և այդ տվյալների մշակմանը, աշխատանքային կարգապահությանը, կարգապահական տույժերին, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր:

Դասընթացի վերջում տեղի ունեցավ հետաքրքիր ու բովանդակալից քննարկում:

Մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում

1. գլխավոր 2022թ. հոկտեմբերի 19-ին մասնաճյուղի բարձր կուրսերի մի խումբ ուսանողներ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և Արտաքին կապերի բաժնի մասնագետ Սյուզաննա Գալստյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Մայր բուհում:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ուսանողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ ծրագրի օրակարգը կազմվել է այնպես, որ ուսանողների օրը լինի հնարավորինս հագեցած:

Ուսանողները նախ այցելեցին «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գործարան, որտեղ կատարեցին շրջայց, ծանոթացան ընկերության պատմությանը, մասնակցեցին Կոկա-Կոլայի պատմության և արտադրանքի վերաբերյալ խաղ-քննարկման, իրենց ինքնակենսագրականները փոխանցեցին գործատու կազմակեպությանը, ինչը լավ հնարավորություն է ընկերությունում աշխատանքի անցնելու համար:

Այնուհետև մասնաճյուղի ուսանողներն այցելեցին Մայր բուհ, եղան ԵՊՀ պատմության թանգարանում, որի տնօրեն Հեղինե Գասպարյանը նրանց մանրամասն ներկայացրեց թանգարանի պատմությունը։ Թանգարանում այցելուները ծանոթացան համալսարանի անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքերին ու գիտական աշխատություններին, 100-ամյա ԵՊՀ-ում պահվող բացառիկ նմուշներին, տեսան համալսարանի պատմությանը վերաբերող արխիվային կարևորագույն փաստաթղթեր և լուսանկարներ:

Թանգարան այցից հետո ուսանողները հանդիպում ունեցան «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր ուսանողներին ներկայացրին «Արդշինբանկ ՓԲԸ» Իջևան քաղաքի նախաորակավորման ծրագիրը, խոսեցին իրենց մոտ աշխատանքի ընդունվելու, ընկերության անդամ դառնալու հնարավորությունների մասին:

Ապա ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի  փոխտնօրեն Կարինե Նազարյանը ուսանողներին ներկայացրերց կենտրոնի գործունեությունը, թե որ կազմակերպությունների հետ է այն համագործակցում: Կենտրոնի աշխատակից Արուսյակ Սահակյանը ուսանողներին ներկայացրեց գրագետ CV կազմելու, պատշաճ կերպով հարցազրույցի ներկայանալու կանոնները և նրբությունները:

Այնուհետև Imex Group ընկերության փոխտնօրեն և HRM տնօրեն Վարդուհի Հարությունյանը մեր ուսանողների համար անցկացրեց «Ինչպե՞ս գտնել հենց քո երազած աշխատանքը» խորագրով դասընթաց, որի շրջանակներում քննարկվեցին հետևյալ հարցերը. 

  • Ինչպե՞ս վերլուծել սեփական անձը՝ բացահայտելով ուժեղ կողմերը,
  • Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ եք ուզում,
  • Ի՞նչ է նշանակում ունենալ «լավ» աշխատանք,
  • Ինչպե՞ս սահմանել նպատակներ և պլանավորել դրանց հասնելու գործընթացը։

Մասնաճյուղի ուսանողները Մայր բուհից վերադարձան հագեցած օրվա վառ տպավորություններով, որի հնարավորությունն ընձեռել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Նոր համալրում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում 

gen3 Ելնելով ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ. ռազմավարական ծրագրի 1.3.3 գործողության (Զարգացնել և ընդլայնել Մասնաճյուղի գրադարանի գործառույթները և ուսումնական ռեսուրսները) պահանջներից՝ 2022թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը հերթական անգամ համալրվեց ուսումնագիտական և գեղարվեստական գրականությամբ: Ստորև ներկայացնում ենք գրքերի ցանկը՝ ըստ մասնագիտական ոլորտների:

Պատմություն

  1. Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Երևան, «Հայաստան» հրատ․, 1999, 328 էջ։
  2. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ․, 1981, 588 էջ։
  3. Մուրադյան Մ․, Ռուսաստանի պատմության հիմնահարցեր, Երևան, ԵՊՀ հրատ․, 2011, 266 էջ։
  4. Սուքիասյան Ա․, Կիլիկիայի հայոց պետության և իրավունքի պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ․, 1978, 390 էջ։
  5. Պլուտարքոս, Երկեր, «Հայաստան» հրատ․, 1983, 792 էջ։
  6. Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, «Էդիթ Պրինտ», 2015, 320 էջ։
  7. Քաջազնունի Հ․, ՀՅ դաշնակցությունը անելիք ունի, թե չունի, Երևան, Հեղինակային հրատ․, 2019, 764 էջ։ 

Բանասիրություն և գեղարվեստական գրականություն 

  1. Աբեղյան Մ․, Երկեր, հատոր Բ, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ․, 1967, 386 էջ։
  2. Անանյան Գ․ Գ․, Եղիշե Չարենց։ Ուսումնասիրություններ, Երևան, «Լույս» հրատ․, 1980, 156 էջ։
  3. Բախչինյան Հ․, Սայաթ-Նովայի կյանքը, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատ․, 2021, 248 էջ։
  4. Բախչինյան Հ․, Հայ միջնադարյան բանաստեղծությունը, հատոր Ա, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատ․, 2021, 392 էջ։
  5. Բախչինյան Հ․, Հայ միջնադարյան բանաստեղծությունը, հատոր Բ, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատ․, 2022, 304 էջ։
  6. Գրիգորյան Գ., Հայ ժողովրդական բանահյուսություն, Երևան, «Լույս» հրատ․, 1967, 493 էջ։
  7. Գրիգորյան Գ․, Հայ ժողովրդական հերոսական էպոսը, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ․, 1960, 681 էջ։
  8. Թամրազյան Հ․, Եղիշե Չարենց, Երևան, «Սովետական գրող» հրատ․, 1981, 472 էջ։
  9. Էրիխ Մարիա Ռեմարկ, Հաղթական կամար, Երևան, Ռեմարկ, «Հայաստան» հրատ․, 1973, 606 էջ։
  10. Սամվելյան Խ․, Րաֆֆի, «Արևիկ» հրատ․, Երևան, 1987, 370 էջ։
  11. Любимова С., Английский язык для студентов экономических специальностей вузов, Москва Высшая школа, 2008, 296 c. (2 օրինակ):
  12. Попов Р.Н., Бахвалова Т.В., Сборник упражнений по русскому языку, Москва, 1984, 224 c.:
  13. Розенталь Д.Э., Практическая стилистика русского языка, Москва, 1974, 352 c.:
  14. Gevorgyan G., Textbooc of economic translation, Yerevan, 2021, 116 p.:
  15. Alison Wray, Formulaic LanguagePushing the Boundaries, Oxford, 2008, 305 p.:

Հոգաբանություն

  1. Հարությունյան Ն․, Ընտանիքի կայունության հոգեբանական հիմքերը, Երևան, Հեղինակային հրատ․, 2018, 280 էջ։
  2. Սարգսյան Դ․, Հոգեբանության պատմություն, Երևան, Հեղինակային հրատ․, 2022, 272 էջ։ 

Դիզայն և կիրառական արվեստ 

  1. Մխիթարյան Լ․, Հայկական ասեղնագործ ժանյակ․ Վարպետության դասեր, Երևան, «Զանգակ» հրատ․, 2018, 104 էջ։
  2. Խաչատրյան Ժ․, Հայ ժողովրդական տոնները և ծիսական տիկին տիկնիկները, Երևան, Ասողիկ հրատ․, 2017, 160 էջ։
  3. Ньютон Дебора, Финальная отделка и декор: мастер-класс для всех, кто вяжет, Москва, 2018, 176 c.:

 

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությանը մասնակցելու հրավեր

Վոլ. հայտ. նկ.

 2022թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոսներին (հեռ.՝ 094 88 00 78, 094 69 08 10):

Հայտնի են բուհերի հեռակա ընդունելության քննությունների օրերը և քննական կենտրոնները

timthumb

 Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը:

Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում:

Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝

թիվ 46 ավագ դպրոց,

թիվ 57 հիմնական դպրոց,

թիվ 118 ավագ դպրոց,

թիվ 135 հիմնական դպրոց,

թիվ 155 հիմնական դպրոց,

թիվ 168 հիմնական դպրոց,

թիվ 200 հիմնական դպրոց,

թիվ170 ավագ դպրոց,

թիվ189 ավագ դպրոց,

թիվ190 ավագ դպրոց,

Գեղարքունիքում՝ Գավառի թիվ5 ավագ դպրոց,

Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց,

Լոռիում՝ թիվ 5 ավագ դպրոց,

Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոց,

Սյունիքում՝ Գորիսի թիվ3 հիմնական դպրոց և Կապանի թիվ 6 հիմնական դպրոց:

Հաստատվել են նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների.

21.10.2022 թ.- «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

22.10.2022 թ.- «Հայոց լեզու և հայ գրականություն»,

23.10.2022 թ.- «Մաթեմատիկա»,

25.10.2022 թ.- «Օտար լեզուներ»,

26.10.2022 թ.- «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

27.10.2022 թ.- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

Հեռակա ուսուցման ընդունելության քննություններն այս տարվանից կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:

Հեռակա ուսուցմաբ բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը:

Աղբյուրը՝ https://escs.am/am